Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Կոտայքի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1964թ. հուլիսի 20, գյուղ Երանոս, Մարտունի: Ավազանի անունը՝ Էլբեկ։

1970-1980 թթ․ -Երանոսի միջնակարգ դպրոց:

1979-1985 թթ. - Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝  բանասիրական բաժին (հեռակա ուսուցում):

1980-1987 թթ. - Գևորգյան Հոգևոր ճեմարան:

1982-1984 թթ. - զինվորական ծառայություն խորհրդային բանակում։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1988թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1989թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1994 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Առաքել Սյունեցու «Ամենայն չար տանջելի է»:

1997թ․- եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2014թ. - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1988-1989թթ․ - «Ալեք և Մարի մանուկյան գանձատան» տնօրեն:

1989-1990թթ. - Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ:

1990-19932թ. - Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ:

1993 – 1994թթ. - Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, Սևանի ավազանի հոգևոր տեսուչ:

1994-1996 թթ. - Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:

1996թ.-ից - Կոտայքի թեմի առաջնորդ:

2013 թ.-ից - ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատու:

 

  • Պարգևներ և կոչումներ

2013 թ.  «Քննչական գլխավոր վարչության 50 ամյակի» շքանշան:

2014 թ«Օրենքի պատվար» շքանշան:

2015 թ.  «Անդրանիկ Օզանյան»  շքանշան:

2015 թ. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

2017 թ. ՀՀ Ոստիկանության «Համագործակցության համար» շքանշան:

2017 թ. Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների  «Մայրական երախտագիտության» շքանշան: 

2018 թ. «Ոստիկանության 100 ամյակ» հոբելյանական մեդալով: